ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

«Չեմ շտապի դեռևս գնահատական տալ»

«Չեմ շտապի դեռևս գնահատական տալ»
21.05.2019 | 17:49

Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ սրահում» լրագրողների քանակն ավելի էր, քան հյուրերինը և դա պատահական չէր։ Այնտեղ էր արդարադատության նախարար Արտակ ԶԵՅՆԱԼՅԱՆԸ, ով ազդարարեց «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ» ծրագիրը գործի դնելու մասին։ Սակայն լրատվամիջոցներին ավելի շատ հետաքրքրեց արդարադատության նախարարի տեսակետն ու գնահատականները դատարանները բլոկադաի ենթարկելու վերաբերյալ։ Մենք ևս հասցրեցինք երեք հարց ուղղել նախարարին։


-Պարոն Զեյնալյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավական տեսանկյունից իրավունք ունե՞ր հորդորել ժողովրդին փակել դատարանների ել ու մուտը։
-Այստեղ պետք է տարանջատենք իրավական և քաղաքական գործընթացները։ Սա քաղաքական գործընթաց էր և ես չեմ շտապի դեռևս գնահատական տալ։
-Ինչ ե՞ք կարծում, եթե չլիներ ՀՀ երկրորդ նախագահի գործը ՀՀ Սահմանադրական դատարան ուղղարկելու որոշումը, ապա ԱԺ-ն հրատապ արտահերթ նիստ կհրավիրե՞ր, որում պետք է քննարկվի դատարանների բարեփոխման հարցը և կլինե՞ր վարչապետի 5 կետից բաղկացած հայտնի պահանջները դատավորների նկատմամբ։
-ԱԺ-ում նիստ հրավիրելու որոշումը եղել է ավելի վաղ։ Ինչ վերաբերում է ձեր հարցի առաջին մասին, ապա արդեն պատասխանեցի՝ մի փոքր համբերեք։
-Պարոն նախարար դատավորները մտահոգված են և վիրավորված վարչապետի այն պահանջից, ըստ որի վերջիններս պետք է ներկայացնեն իրենց ծագումնաբանության մասին տեղեկատվություն։ Ինչ ե՞ք կարծում դատավորները այդպիսի բան պետք է ներկայացնեն։
-Այն ինչ նախատեսված կլինի օրենքով, բնականաբար պետք է համապատասխանի Սահմանադարությանը և իրավունքին։ Որևէ Սահմանադրական նորմի և իրավունքի խախտում տեղի չի ունենալու։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 6771

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ